Charlie Hebdo-ի ահաբեկիչները սպանվել են
Լրատվամիջոցները հայտնում են, որ Ֆրանսիայի ոստիկանության օպերատիվ աշխատանքների արդյունքում Charlie Hebdo շաբաթաթերթի խմբագրության վրա հարձակում կատարած և12 մարդ սպանած հանցագործները սպանվել են: Սաիդ և Շերիֆ Կուաշի եղբայրների կողմից պահվող գերին ազատվել է:
Հայտնի է դարձել նաև, որ Փարիզի խանութներից մեկում կրակ բացած և գերիներ վերցրած հանցագործը նույնպես սպանվել է:
Ոստիկանները խանութից դուրս են բերել գերիներին: