ԱԱ․ Հայաստանի կանանց հավաքականը երկրորդ անընդմեջ պարտությունը կրեց
Աստանայում անցկացվող շախմատի կանանց աշխարհի թիմային առաջնության երկրորդ տուրում Հայաստանի հավաքականը 0.5:3.5 հաշվով պարտվել է Ռուսաստանի թիմին:
Էլինա Դանիելյանը, Աննա Սարգսյանը եւ Սիրանուշ Ղուկասյանը պարտություն են կրել, իսկ Լիլիթ Մկրտչյանը ոչ ոքի է ավարտել Վալենտինա Գունինայի հետ պարտիան:
Մարտի 7-ին կայանալիք երրորդ տուրում Հայաստանի հավաքականը 1,5-2,5 հաշվով պարտվեց Հնդկաստանի թիմին:
Հիշեցնենք, որ առաջին տուրում հայ շախմատիստուհիները 4:0 հաշվով հաղթանակ էին տարել Եգիպտոսի հավաքականի նկատմամբ։