211652_close_icon
views-count30943 դիտում article-date 20:53 07-01-2015

Ողբերգական դեպք՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհին. 2 հայերի մահվան հանգամանքները պարզվում են

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ այսօր՝ հունվարի 7-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Վրաստանի հանրապետությունում: Ժամը 07:00-ի սահմաններում Վրաստանի հանրապետության Ներքին գործերի նախարարության ծառայողները Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհին հայտնաբերել են Լադա-2110 մակնիշի О141КУ 64 համարանիշի ավտոմեքենան, որի մեջ հայտնաբերվել են ՀՀ քաղաքացի, 52-ամյա Շահեն Հակոբյանի և ազգությամբ հայ, ՌԴ քաղաքացի Աբել Աբրահամյանի դիերը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ Շ. Հակոբյանը բնակվում է Սևան քաղաքում: Դեպքի մասին Վրաստանի հանրապետությունում ՀՀ դեսպանատան աշխատակիցները տեղեկացրել են Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն, ինչպես նաև Արտաքին գործերի նախարարություն: Փաստի առթիվ Վրաստանի Ներքին գործերի նախարարությունում հետաքննություն է սկսվել: Ըստ նախնական տեղեկությունների՝ մահվան պատճառը այն է, որ նշված ավտոճանապարհի մերկասառույցի և ձնաբքի պատճառով նշված անձինք չեն կարողացել մեքենայով տեղաշարժվել և հավանական է՝ միացրել են մեքենայի տաքացուցիչները ու, հավանաբար, խեղդվել են առաջացած գազի արտանետումից: Այդ փաստով էլ նշանակվել են մի շարք փորձաքննություններ:

Նմանատիպ նյութեր