31624 դիտում
18:39 14-04-2016
Առեղծվածային և ողբերգական դեպք Երևանում. ննջասենյակում հայտնաբերվել է կնոջ դի. մահվան հանգամանքները պարզվում են
Քիչ առաջ ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Թբիլիսյան խճուղու 7 շենքի 49 բնակարանի բնակչրուհին չի պատասխանում դռան և հեռախոսազանգերին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վայր են ժամանել Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը, ովքեր բացելով տան դուռը` ննջարանում հայտնաբերել են միջին տարիքի սևացած կնոջ դի:
Ժամանել է նաև ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի օպերատիվ խումբը:
Ըստ նախնական տեղեկությունների` հնարավոր է` կինը մահացել է շմոլ գազից, սակայն Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթունի քննչական բաժնի քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում` դիակի դատաբժշկական, որպեսզի պարզ լինի մահվան հանգամանքները:
Ոստիկանությունն ու ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը:
Ըստ ֆոտոլրագրողի տեղեկությունների` մահացածը օտարերկրացի է:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1975 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)