Դատարանից ազատված բախտագուշակ Վարսիկի որդին ձերբակալվել է. aravot.am
Հայտնի բախտագուշակ Վարսիկի որդին՝ Սարգիս Հակոբյանը ձերբակալված է. նա, մեր տեղեկություններով, իր ծնողների նկատմամբ բռնություն է կիրառել՝ ծեծել է հորն ու մորը: Բացի այս, ինչպես վստահեցնում են մեր աղբյուրները, Սարգիս Հակոբյանը, փորձել է հրկիզել իրենց տունը: Մի քանի օր է, ինչ Սարգիս Հակոբյանը ձերբակալված է եւ նույնիսկ հացադուլ է հայտարարել:
[url=http://www.aravot.am/2015/01/06/530344/]Aravot.am[/url]-ին ՀՀ ոստիկանությունից հաստատեցին, որ Սարգիս Հակոբյանը ձերբակալված է, սակայն ծնողներին ծեծելու եւ հացադուլ հայտարարելու մասին իրավապահ մարմիները ոչինչ չասացին, միայն նշեցին, որ Հակոբյանը ձերբակալվել է գույքի դիտավորությամբ ոչնչացման փորձ կատարելու եւ շորթման համար:
Այսօր գործով զբաղվող քննիչը պետք է որոշի նրա կալանավորել-չկալանավորելու հարցը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ [url=http://www.aravot.am/2015/01/06/530344/]այստեղ[/url]:
Լուսանկարը՝ Aravot.am-ի
[img]/ups/images/0952285001420557446208725.jpg[/img]