Ուրուգվայի արտգործնախարարը կոչ է արել ճանաչել Արցախի անկախությունը
Ուրուգվայի արտգործնախարար Լուիս Ալմագրոն կոչ է արել միջազգային հանրությանը ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը:
Հունվարի 4-ին նա հանդիպում է ունեցել Հայ դատի հանձնախմբի անդամների և ՀՅԴ անդամ Մարիո Նալբանդյանի հետ, որի ժամանակ էլ հնչեցրել է կոչը:
Աlմագրոն մտահոգություն է հայտնել վերջին օրերին ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում տեղի ունեցած միջադեպերի առնչությամբ:
2011 թվականին նա հայտարարել էր, որ Ուրուգվայը լրջորեն դիտարկում է Լեռնային Ղարաբաղի անկախությունը պաշտոնապես ընդունելու տարբերակը: