Արթիկի, Սևանի ավտոճանապարհներին և Վարդենյաց լեռնանցքում մերկասառույց է
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 5-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, Վարդենյաց լեռնանցքի, Արթիկի, Սևանի ավտոճանապարհներին մերկասառույց է:
Աշոցքի, Ապարանի, Նաիրիի, Կոտայքի, Ջերմուկի տարածաշրջաններում և Սարավանի լեռնանցքում ձյուն է տեղում:
Մարալիկում, Արթիկում, Արագածում, Ապարանում, Սևանում, Վարդենյաց լեռնանցքում, Ճամբարակում, Մեղրիում ուժեղ քամի է:
Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարների կողմից ավտոճանապարհներին կատարվում են աղով, ավազով մշակման և մաքրման աշխատանքներ:
Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են: