211652_close_icon
views-count1458 դիտում article-date 16:41 26-12-2016

ՀՀ որոշ ավտոճանապարհներին ձյուն է տեղում, Ապարանի, Արթիկի ճանապարհներին և Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 26-ին՝ ժամը 16:00-ի դրությամբ, Թալինի, Մարալիկի, Ախուրյանի, Ապարանի, Սևանի, Եղեգնաձորի տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում: Ապարանի, Արթիկի ճանապարհներին և Վարդենյաց լեռնանցքում տեղ - տեղ մերկասառույց է: Միջպետական և հանրապետական նշանակության ճանապարհները սպասարկող ճանապարհաշինական ընկերությունները ավտոճանապարհներին կատարում են աղով, ավազով մշակման և մաքրման աշխատանքներ: Հորդորում ենք վարորդներին նշված ճանապարհներով երթևեկել խիստ անհրաժեշտության դեպքում, ձմեռային անվադողերով, ունենալ նաև անվաշղթաներ:

Նմանատիպ նյութեր