15772 դիտում
11:14 04-01-2015
Երևանում վարորդը BMW X5-ով բախվել է էլեկտրասյանը և հաստաբուն ծառին. կա վիրավոր. վարորդի ինքնությունը ճշտվում է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ հուվարի 4-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում:
Ժամը 01:50-ի սահմաններում BMW X5 մակնիշի 34 UQ 470 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Հերացի փողոցում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել թիվ 78 էլեկտրասյանը, այնուհետև բախվել կանաչապատ գոտում գտնվող ծառին:
Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով ավտոմեքենայում գտնվող Երևան քաղաքի Եղիշե Թադևոսյան փողոցի բնակիչ 29-ամյա Էդգար Ասրյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց:
Վթարի վայր են ժամանել Ճանապարհային Ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 7-րդ դասակի աշխատակիցները՝ Նովել Աշրաֆյանի գլխավորությամբ:
Տեղում քննչական աշխատանքները ղեկավարել է Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության քննիչ Հրանտ Պետրոսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան քարշակով տեղափոխվել է Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք:
Ոստիկանությունն ու քննչական վարչությունը պարզում են վարորդի ինքնությունը:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 34+
34+