29642 դիտում
14:27 09-11-2016
Ավտովթար Երևանում. ԱՄՆ դեսպանատան մոտ 23-ամյա վարորդի վարած BMW-ի անիվը պահող ընթացային մասերից մեկը պոկվել է և մեքենան հարվածել է նախ՝ էլեկտրասյանը, հետո՝ հաստաբուն ծառին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ նոյեմբերի 9-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 12:00-ի սահմաններում Ծովակալ Իսակովի պողոտայում՝ ԱՄՆ դեսպանատան մոտ, Արմավիրի մարզի Վաղարշապատ քաղաքի բնակիչ, 23-ամյա Հակոբ Սարգսյանի վարած BMW մակնիշի 35 AX 762 համարանիշի ավտոմեքենայի հետևի անիվը պահող ընթացային մասերից մեկը պոկվել է, և մեքենան բախվել է նախ՝ էլեկտրասյանը, հետո՝ հաստաբուն ծառին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, զոհեր և վիրավորներ չկան:
Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի սպայական ջոկի աշխատակիցները:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 32+
32+