33722 դիտում
23:03 04-11-2015
Կասկադյորական ավտովթար Երևանում. 24-ամյա վարորդը BMW-ով բախվել է Mitsubishi-ին, այնուհետև էլեկտրասյանը և հաստաբուն ծառին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ նոյեմբերի 4-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 19:00-ի սահմաններում Իսակովի պողոտայում` Ամերիկյան դեսպանատան մոտ, բախվել են Երևանի բնակիչներ, 24-ամյա Դավիթ Մկրտչյանի վարած BMW մակնիշի 41 FS 001 համարանիշի և 24-ամյա Նարեկ Արամյանի վարած Mitsubishi Grandis մակնիշի 139 OV 61 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան:
Հարվածի հետևանքով BMW-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել էլեկտրասյանը, այնուհետև հաստաբուն ծառին և անվահեծանը պոկվելուց հետո` մասամբ հայտնվել հողածածկ գոտում:
Օպերատիվորեն վթարի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները:
Փաստի առթիվ ՃՈ 1-ին սպայական գումարտակի սպայական ջոկի տեսուչ Հրանտ Աբրահամյանի կողմից անվարույթ նյութեր են նախապատրաստվում:
[color=#EF2929]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Լևոն Ամիրզյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 43+
43+