Միլանի օդակայանում հարյուրավոր երկրպագուներ դիմավորել են Պոդոլսկուն
Լոնդոնի «Արսենալ»-ի հարձակվող Լուկաս Պոդոլսկին ժամանել է Միլան, որտեղ բարեհաջող բուժզննում անցնելուց հետո պայմանագիր կկնքի «Ինտեր»-ի հետ: Գերմանիայի հավաքականի ֆուտբոլիստին օդակայանում դիմավորել են իտալական ակումբի հարյուրավոր երկրպագուներ:
«Միլանի օդակայանում իսկական խելահեղություն է»,- իր Twitter-ի էջում գրել է լրագրող Տանկերդի Պալմերին:
Ավելացնենք, որ 2014 թվականի աշխարհի չեմպիոնը միլանյան թիմում հանդես կգա վարձակալական հիմունքներով: