4413 դիտում
15:50 12-11-2018
«Զվարթնոց» օդանավակայանում հարյուրավոր երկրպագուներ դիմավորեցին հերոս ծանրամարտիկներին՝ Սիմոն Մարտիրոսյանին և Գոռ Մինասյանին
Աշխաբադում կայացած ծանրամարտի աշխարհի առաջնությունից հետո այսօր հայրենիք է վերադարձել Հայաստանի հավաքականը, այդ թվում՝ աշխարհի չեմպիոն և ռեկորդակիր Սիմոն Մարտիրոսյանը, փոխչեմպիոն Գոռ Մինասյանը:
«Զվարթնոց» օդանավակայանում հայ ծանրորդներին դիմավորել են ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի պաշտոնակատար Գաբրիել Ղազարյանը, պաշտոնատար այլ անձինք, լրագրողներ և հարյուրավոր երկրպագուներ:
Հիշեցնենք` հայ ծանրորդները 2 ոսկե և 5 արծաթե մեդալ են նվաճել աշխարհի առաջնությունում ու ընդհանուր մեդալային հաշվարկում զբաղեցրել 8-րդ հորիզոնականը:
109 կգ քաշային Սիմոն Մարտիրոսյանը նվաճել է 1 փոքր ոսկե, 1 փոքր արծաթե մեդալ և երկամարտի արդյունքով դարձել է աշխարհի չեմպիոն: 109+ կգ քաշային կարգում հանդես եկող Գոռ Մինասյանը նվաճել է 3 արծաթե մեդալ (երկուսը՝ պոկում և հրում վարժություններում, մեկը՝ երկամարտում): Եվս մեկ փոքր արծաթե մեդալ է նվաճել 89 կգ քաշային Հակոբ Մկրտչյանը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
3806 դիտում
15:18 05-08-2021
«Զվարթնոց» օդանավակայանում դիմավորեցին Սիմոն Մարտիրոսյանին և Արթուր Դավթյանին. ՖՈՏՈՇԱՐՔ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
23972 դիտում
14:28 16-11-2018
Նիկոլ Փաշինյանը միջնորդություն է ներկայացրել ՀՀ նախագահին՝ Սիմոն Մարտիրոսյանին, Գոռ Մինասյանին պարգևատրելու համար
Այս բաժնից
3244 դիտում
10:03 11-01-2025
Մխիթարյանը կարող է բաց թողնել «Ինտեր»-ի առաջիկա հանդիպումը․ ինչ է պատահել
3049 դիտում
22:48 10-01-2025
Գեւորգ Տարախչյանը հեռացել է «Ուրարտուից»
3502 դիտում
21:41 10-01-2025
Դատարանը զրպարտչական է ճանաչել Արթուր Սողոմոնյանի հայտարարությունները