Օդակայանում ջերմացույցեր են դրվել
Էբոլա վիրուսի ներթափանցումը մեր երկիր կանխելու համար պետական սահմաններին ուժեղացվել է հսկողությունն ուղևորների նկատմամբ:
«Զվարթնոց» միջազգային օդանավակայանում դրված են ջերմացույցեր, որոնք հնարավորություն են տալիս 2 մետր հեռավորության վրա որոշել` ուղևորը ջերմություն ունի, թե` ոչ:
Այս վիրուսով հարուցված հիվանդությունը սուր ընթացքով վարակիչ հիվանդություն է, 90 տոկոս և ավելի դեպքերում ավարտվում է մահով: Հիվանդությունը օդակաթիլային ճանապարհով չի փոխանցվում:
Աղբյուրը` [url=http://www.armnewstv.am/news/34250]Armnewstv.am[/url]