Կառլոս Տևեսին Չինաստանում դիմավորել են հարյուրավոր երկրպագուներ և լրագրողներ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Արգենտինացի հարձակվող Կառլոս Տևեսը այսօր ընտանիքի հետ միասին ժամանել է Չինաստան, որտեղ հանդես է գալու «Շանհայ Շենհուայի» կազմում:
Շանհայում 32-ամյա արգենտինացուն դիմավորել են հարյուրավոր երկրպագուներ և լրագրողներ: Նշենք, որ Տևեսը դարձավ աշխարհի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը` տարեկան 32 մլն ֆունտ աշխատավարձով: