Վահան Հովհաննիսյանի հոգեհանգիստը տեղի կունենա այսօր
Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան, Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցության բյուրոյի անդամ, հասարակական-քաղաքական գործիչ Վահան Հովհաննիսյանի հոգեհանգիստը տեղի կունենա այսօր՝ ժամը 17:00-ին, Նոր Նորքի 5-րդ զանգվածի Սբ. Սարգիս եկեղեցում:
Վերջին հրաժեշտի արարողությունը կլինի հունվարի 3-ին, ժամը 11:00-13:00-ը, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը, իսկ հուղարկավորությունը՝ նույն օրը, Երևանի քաղաքային պանթեոնում: