211652_close_icon

Գուժ Մանուկյանի հոգեհանգիստը տեղի կունենա այսօր Կոնդի Սբ. Հովհաննես եկեղեցում

views-count502 դիտում article-date 15:26 25-06-2025
ՀՀ ժողովրդական արտիստ Գուժ Մանուկյանի հոգեհանգիստը տեղի կունենա այսօր՝ հունիսի 25-ին՝ ժամը 18:00-ին, Կոնդի Սբ. Հովհաննես եկեղեցում, վերջին հրաժեշտը՝ հունիսի 26-ին՝ ժամը 13:00, նույն վայրից: Այս մասին հայտնում են Հայաստանի թատերական գործիչների միությունից։

Հիշեցնենք, որ ՀՀ ժողովրդական արտիստ Գուժ Մանուկյանը մահացել է հուինիսի 24-ին։ Նա 88 տարեկանում էր։

Գուժ Մանուկյանը ծնվել է  1937 թ. մայիսի 6-ին Գյումրիում։

1958 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի դերասանական ֆակուլտետը։ 1958-1959 թթ.՝ Կապանի դրամատիկական, 1959-1967 թթ.՝ Երևանի պատանի հանդիսատեսի, 1967 թ.-ից՝ Երևանի դրամատիկական թատրոնների դերասան։

Լավագույն կերպարներից են՝ Միտրոֆան (Դենիս Ֆոնվիզինի «Տհասը»), Սարո («Անուշ», ըստ Հովհաննես Թումանյանի), Պյոտր (Մաքսիմ Գորկու «Քաղքենիներ»), Բուկինգհայմ (Ուիլյամ Շեքսպիրի «Ռիչարդ III»), Բլյունչլի (Բեռնարդ Շոուի «Շոկոլադ ուտող զինվորը»), Կարանդիշև (Ալեքսանդր Օստրովսկու «Անօժիտը»), Տիգրան Մեծ (Պերճ Զեյթունցյանի «Աստվածների կանչը», ՀՀ պետական մրցանակ՝ 1981), Ալֆրեդ (Բերնարդ Շոուի «Իմ չքնաղ լեդինը»)։

Կինոյում նկարահանվում է 1964 թ.-ից։ Դերերից են՝ Մարսելին («Սգավոր ձյունը», ըստ Անրի Թրուայայի, ռեժիսոր՝ Յուրի Երզնկյան, 1978, հեռուստատեսային կինոնկար), Արմեն («Կյանքի լավագույն կեսը», ռեժիսոր՝ Ալբերտ Մկրտչյան, 1979), Գայ («Մեռիր ձիու վրա», ռեժիսոր՝ Գրիգոր Մելիք-Ավագյան, 1980)։

Նմանատիպ նյութեր