Օգնություն վերելակում արգելափակված քաղաքացիներին
Դեկտեմբերի 19-ին, ժամը 17.44-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Դավթաշենի 1-ին թաղամասի թիվ 29 շենքի վերելակը խափանվել է, քաղաքացիները արգելափակվել են վերելակի մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել քաղաքացիներին: