211652_close_icon
views-count3668 դիտում article-date 13:17 16-09-2017

Փրկարարները վերելակում արգելափակված քաղաքացիներին դուրս են բերել

Սեպտեմբերի 16-ին, ժամը 02:55-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Վիլնյուսի փողոցի թիվ 11 շենքի վերելակում քաղաքացիներ են մնացել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի փրկարարական ջոկատը: Փրկարարները բացել են վերելակի դուռը և արգելափակումից դուրս բերել քաղաքացիներին: *** Սեպտեմբերի 16-ին, ժամը 02:39-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Կոմիտասի պողոտայի թիվ 40 շենքի վերելակից ձայն է լսվել, ծուխ է նկատվում, ներսում կան քաղաքացիներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները բացել են վերելակի դուռը և արգելափակումից դուրս բերել քաղաքացիներին:

Նմանատիպ նյութեր