Փրկարարները դուրս են բերել վերելակում արգելափակված քաղաքացիներին
Մայիսի 2-ին, ժամը 17.45-ին ահազանգ է ստացվել, որ Ավան-Առինջ թաղամասի 1-ին միկրոշրջանի թիվ 3 շենքի վերելակում քաղաքացիներ են արգելափակվել. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ՏԿԱԻՆ լրատվական ծառայությունը տեղեկացնում է, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել քաղաքացիներին: