1240 դիտում
14:48 31-12-2014
«Համազգային վստահություն» խորհուրդը պարգեւատրել է տարվա ընթացքում աչքի ընկած ընկերություններին, ղեկավարներին և անհատներին
2014 թվականին «Համազգային վստահություն» խորհուրդը «Հասարակական և բարեգործական ծրագրեր իրականացնող, բարձր վարկանիշ ունեցող հասարակայնության հետ կապերի տարվա մասնագետ է ճանաչել Էդգար Այվազյանին:
Նշենք, որ 2014 թվականին «Համազգային վստահություն» խորհուրդն ավելի քան 100 ընկերության շրջանում իրականացրել է կոնտենտ վերլուծություն՝ ամփոփելով 2014թ. կատարած սոցհարցումների և փորձագիտական եզրակացության տվյալները, որի արդյունքներով էլ ձևավորվել է «Վստահության վարկանիշ 2014» մրցանակաբաշխությունը: Լավագույնի կոչմանն արժանացան ամենաբարձր վարկանիշ ունեցող անհատներն ու կազմակերպությունները:
[url=https://shamshyan.com/hy/]SHAMSHYAN.com[/url]-ը ստորեւ ներկայացնում է մրցանակի արժանացած մյուս անհատներին ու կազմակերպություններին՝
«Կայուն եւ մատչելի ջրամատակարարման համակարգի տարվա ղեկավար» -«Երևան Ջուր» Փակ Բաժնետիրական Ընկերության գլխավոր տնօրեն Գոռ Գրիգորյան
«Երևան քաղաքի բարեկարգման ու զարգացման ուղղությամբ կատարվող աշխատանքներում ունեցած մեծ ավանդի համար»՝ Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյան
«Երևան քաղաքի մշակույթի, տուրիզմի , երեխաների իրավունքների պաշտպանության, սպորտի և երիտասարդության հարցերի զարգացմանն ուղղված արդյունավետ աշխատանքների համար»՝ Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյան
«Համազգային վստահություն» խորհրդի կազմակերպած կոնտենտ վերլուծության նպատակն է խրախուսել և հանրությանը ներկայացնել այն ընկերություններին, ղեկավարներին և անհատներին, ովքեր իրենց ձեռքբերումների և իրականացրած կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ծրագրերի շնորհիվ դարձել են ոչ միայն շուկա զարգացնող կողմնորոշիչ, այլ նաև ծառայում են որպես բիզնեսը ճիշտ վարելու վառ օրինակ և առաջավոր փորձ տարածող։
Նմանատիպ նյութեր
1487 դիտում
19:06 04-08-2021
Հայկ Մարությանը պարգևատրել է Արցախյան պատերազմի ընթացքում համայնքին աջակցած ընկերություններին ու անհատներին
5917 դիտում
00:00 26-12-2018
Գագիկ Ծառուկյանը տարվա աչքի ընկած մարզիկներին մեքենաներ և բնակարաններ նվիրեց
Այս բաժնից
1054 դիտում
21:23 10-01-2025
Վեհափառի տնօրինությամբ Մայր Աթոռում նոր նշանակումներ են կատարվել
1408 դիտում
21:09 10-01-2025
Դավիթ Խուդաթյանն այցելել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտե
1219 դիտում
20:43 10-01-2025
Իրանի խորհրդարանական պատվիրակությունը կայցելի Հայաստան