5710 դիտում
00:00 26-12-2018
Գագիկ Ծառուկյանը տարվա աչքի ընկած մարզիկներին մեքենաներ և բնակարաններ նվիրեց
Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի աշխատակազմը նախագահ Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ այսօր ` դեկտեմբերի 25-ին, Օլիմպավանում մեծարեց և պարգևատրեց այս տարի առավել բարձր արդյունքներով աչքի ընկած մեր առաջատար վարպետներին:
Բացման խոսքով հանդես եկավ ՀԱՕԿ գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը։
Ծանրամարտից Եվրոպայի և աշխարհի չեմպիոն, աշխարհի բազմակի ռեկորդակիր Սիմոն Մարտիրոսյանին, Եվրոպայի չեմպիոն ու աշխարհի բրոնզե մեդալակիր , հունահռոմեական ոճի ըմբիշ Մաքսիմ Մանուկյանին և ծանրամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանին ՀԱՕԿ նախագահը բնակարան նվիրեց:
Աշխարհի ու Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր, ծանրորդ Գոռ Մինասյանին, հունահռոմեական ոճի ըմբիշներ աշխարհի առաջնության երրորդ մրցանակակիր, Արթուր Շահինյանին, Եվրոպայի բրոնզե մեդալակիր Կարեն Ասլանյանին, ձյուդոյից Եվրոպայի չեմպիոն Ֆերդինանդ Կարապետյանին, ջրացատկորդներ, Եվրոպայի երրորդ մրցանակակիրներ Լև Սարգսյանին,Վլադիմիր Հարությունյանին և հեծանվորդ, Եվրոպայի մինչ 23 տարեկանների չեմպիոն Էդգար Ստեփանյանին Գագիկ Ծառուկյանը նվիրեց ավտոմեքենաներ:
Մարզիկների անունից շնորհակալական խոսք ասաց Սիմոն Մարտիրոսյանը:
Ամփոփիչ խոսքով հանդես եկավ ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը:
Նմանատիպ նյութեր
14148 դիտում
15:31 28-12-2017
ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն ավտոմեքենաներ նվիրեց Հայաստանի 2017 թ. տասը լավագույն մարզիկներին
2360 դիտում
22:29 14-06-2019
Գագիկ Ծառուկյանը հանդիպել է Եվրոպական խաղերին մեկնող մարզիկներին
1749 դիտում
18:43 23-06-2019
Մինսկ-2019. ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը հանդիպեց հայ մարզիկներին
Այս բաժնից
5559 դիտում
14:20 25-04-2024
ՀԿԿՖ-ն «Դինամո» մարզադահլիճում անցկացրեց Կիոկուշին կարատեի միջազգային «Գրան Պրի 2024» առաջնությունը
664 դիտում
23:32 24-04-2024
Հայաստանը ներկայացնող 4 բռնցքամարտիկ դուրս է եկել ԵԱ-ի կիսաեզրափակիչ