211652_close_icon
views-count2500 դիտում article-date 20:48 13-04-2021

2-րդ զորամիավորումում պարգևներ են հանձնվել մարտական գործողությունների ընթացքում արիություն ցուցաբերած և ծառայության ընթացքում աչքի ընկած զինծառայողներին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

2-րդ զորամիավորումում ապրիլի 13-ին ամփոփվել են 2021թ. առաջին եռամսյակում կատարված աշխատանքների արդյունքները։

Զորամիավորման հրամանատարի տեղակալները զեկուցել են մարտական պատրաստության և պատրաստականության, թիկունքային ապահովման, զինվորական կարգապահության վիճակի, ձեռքբերումների ու բացթողումների մասին, առաջարկել արձանագրված խնդիրների լուծմանն ուղղված քայլերը:

Զորամիավորման հրամանատար, գեներալ-մայոր Ա. Հարությունյանը, ամփոփելով ներկայացված զեկույցները, հրահանգներ է տվել արձանագրված թերացումների շտկման և ծառայության հետագա կազմակերպման ուղղությամբ:

Խորհրդակցության ավարտին զորամիավորման հրամանատարը պարգևներ է հանձնել մարտական գործողությունների ընթացքում արիություն ցուցաբերած և ծառայության ընթացքում աչքի ընկած զինծառայողներին:

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+

Նմանատիպ նյութեր