7335 դիտում
17:41 31-12-2014
Արթիկ քաղաքում զորամասի հրամանատարը Infiniti-ով բախվել է «06»-ին. կան վիրավորներ
Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության Արթիկի քննչական բաժնի հատկապես կարևոր գործերով քննիչ Կարեն Մանանդյանի կողմից նյութեր են նախապատրաստվում երեկ՝ դեկտեմբերի 30-ին, Արթիկ քաղաքում տեղի ունեցած ավտովթարի փաստով:
Ինչպես Շիրակի մարզից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 20:10-ի սահմաններում Ապարան քաղաքի բնակիչ, 45-ամյա Վարդան Վարդանյանը իր վարած Infiniti մակնիշի 70 VV 839 համարանիշի ավտոմեքենայով Նարեկացի և Մուրացան փողոցների խաչմերուկում բախվել է Արթիկ քաղաքի բնակիչ, 63-ամյա Լևոն Չթեյանի վարած Վազ 2106 մակնիշի 20 ՍՕ 840 համարանիշի ավտոմեքենային:
Վթարի հետևանքով «06»-ի ուղևորներ՝ Արթիկ քաղաքի բնակիչներ, 50-ամյա Հասմիկ Մարգարյանը և 7-ամյա Հասմիկ Չթեյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Արթիկի բժշկական կենտրոն:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Infinfiti-ի վարորդ Վ. Վարդանյանը ծառայում է ՀՀ ՊՆ N զորամասում՝ որպես հրամանատար, իսկ վիրավորներից Հ. Չթեյանը սովորում է Արթիկի թիվ 6 դպրոցի 2-րդ դասարանում:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 0+
0+