2279 դիտում
10:09 31-12-2014
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի ամանորյա ուղերձը
Սիրելի՛ հայրենակիցներ,
Ավարտին է մոտենում 2014 թվականը, և շուտով մենք կշրջենք մեր տարեգրության ևս մեկ էջ: Տարեմուտի այս վերջին ժամերին ցանկանում եմ շնորհավորանքի ու բարեմաղթանքի խոսք ուղղել Հայաստանի Հանրապետության ողջ ժողովրդին, արցախցիներին, աշխարհասփյուռ հայությանը: Թո՛ղ գալիք՝ 2015 թվականը մեր պետության համար լինի խաղաղության և ստեղծագործ աշխատանքի տարի:
Անցնող տարին մեր երկրի առաջընթացի ճանապարհին ևս մեկ դժվարին ժամանակահատված էր, որը կարողացանք հաղթահարել առանց մեծ ցնցումների: Այն իր դժվարություններով հանդերձ, ևս մի քայլ եղավ մեր պետականության ամրապնդման, երկրի հզորացման և մեր կյանքի բոլոր բնագավառների բարեփոխման ճանապարհին:
2014 թվականի մայիսին ձևավորված նոր կառավարությունն իր գործունեության առանցքում է պահում քաղաքացուն և նրա կարիքները: Մենք գիտակցում ենք, որ դեռևս կան բազմաթիվ չլուծված խնդիրներ: Մենք ունենք դրանց լուծման համար հստակ ծրագիր և քաղաքական կամք:
Հայաստանի կառավարությունը շարունակելու է հետևողական քայլեր ձեռնարկել տնտեսության հետագա զարգացման, գործարար միջավայրի բարելավման և արտաքին գործոններով պայմանավորված ռիսկերի նվազեցման ուղղությամբ: Համոզված եմ, որ Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի ղեկավարությամբ և մեր անձնվեր աշխատանքով ու համատեղ ջանքերով 2015 թվականին մենք կարձանագրենք նոր հաջողություններ:
Այն, ինչ մենք անում ենք այսօր, առաջին հերթին անում ենք գալիք սերունդների համար, որպեսզի նրանք ապրեն խաղաղ, անվտանգ ու բարեկեցիկ երկրում, որտեղ պահպանում են ազգային ավանդույթները և ձգտում նոր նպատակների: Մեզնից յուրաքանչյուրի անձնական նպատակները անբաժան են Հայաստանից, մեր երկրի նկատմամբ ջերմ ու անկեղծ զգացումներից:
Ես հավատում եմ մեր հավաքական ուժին և համոզված եմ, որ Հայաստանի, Արցախի ու Սփյուռքի եռամիասնությամբ, մեր մտավոր ու նյութական ներուժի համադրմամբ իրականություն են դառնալու համազգային մեր գաղափարներն ու հայրենանվեր նպատակները:
Սիրելի՛ հայրենակիցներ
Տարեմուտի այս նվիրական պահին կուզենայի շեշտել մեր հասարակության, ամբողջ ժողովրդի միասնության անհրաժեշտությունը: Դա հատկապես կարևոր է Ցեղասպանության 100-րդ տարելիցի նախաշեմին, երբ մենք ևս մեկ անգամ աշխարհին կվերահաստատենք մեր անմեղ զոհերի հիշատակը ոգեկոչելու, նրանց երազած հայրենիքը կերտելու մեր անկոտրում կամքը:
Մեկ անգամ ևս շնորհավորելով Ամանորի և Սուրբ Ծննդյան լուսավոր տոների առթիվ՝ մաղթում եմ ձեզ, սիրելի հայրենակիցներ, առողջություն, անձնական երջանկություն և բարօրություն: Թո՛ղ խաղաղությունը անխախտ լինի Հայոց աշխարհում: Թո՛ղ 2015 թվականը միայն ձեռքբերումների և բարի գործերի իրականացման տարի լինի:
[b]Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ:
[/b]
Ինչպես ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2014/12/30/38881/]հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը[/url], երեկ՝ դեկտեմբերի 30-ին, Հովիկ Աբրահամյանն այցելել էր Տավուշի մարզ: Նրան ուղեկցել էին ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը, ՀՀ ՊՆ գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Հայկազ Բաղմանյանը:
Նմանատիպ նյութեր
1733 դիտում
20:35 30-12-2015
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի ամանորյա ուղերձը
1491 դիտում
10:10 02-09-2014
Վարչապետ Հովիկ Աբրահամյանի շնորհավորական ուղերձը ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանին՝ ԼՂՀ Անկախության օրվա առթիվ
26055 դիտում
13:10 31-12-2016
Հովիկ Աբրահամյանի ամանորյա շնորհավորական ուղերձը հայ ժողովրդին
Այս բաժնից
1045 դիտում
21:23 10-01-2025
Վեհափառի տնօրինությամբ Մայր Աթոռում նոր նշանակումներ են կատարվել
1399 դիտում
21:09 10-01-2025
Դավիթ Խուդաթյանն այցելել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտե
1210 դիտում
20:43 10-01-2025
Իրանի խորհրդարանական պատվիրակությունը կայցելի Հայաստան