1455 դիտում
10:10 02-09-2014
Վարչապետ Հովիկ Աբրահամյանի շնորհավորական ուղերձը ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանին՝ ԼՂՀ Անկախության օրվա առթիվ
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի ուղերձում ասվում է.
«Հայաստանի Հանրապետության կառավարության և անձամբ իմ անունից սրտանց շնորհավորում եմ Ձեզ և Արցախի ժողովրդին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Անկախության տոնի կապակցությամբ:
Հանուն ազատության մղած պայքարի ընթացքում Արցախի անկախության նվաճումը հայոց պատմության մեծագույն ձեռքբերումներից է, որը հնարավոր դարձավ հայության բոլոր հատվածների միասնականության, հայ զինվորի անպարտ ոգու և ինքնուրույն իր ճակատագիրը տնօրինելու հայ ժողովրդի հաստատուն կամքի դրսևորման շնորհիվ:
Վստահ եմ, որ Արցախի ժողովրդի վճռականությունն ու իշխանությունների կողմից իրականացվող հետևողական քայլերը մոտ ապագայում կհանգեցնեն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային ճանաչմանը՝ առավել ևս, որ ժողովրդավարական համակարգի հաստատմամբ և միջազգային իրավունքի հարգմամբ այն վաղուց է նվաճել համաշխարհային մեծ ընտանիքի անդամ դառնալու իրավունքը:
Կրկին շնորհավորելով Անկախության օրվա կապակցությամբ՝ մաղթում եմ Ձեզ, պարոն վարչապետ, նորանոր հաջողություններ պետականության ամրապնդման գործում, իսկ արցախցիներին՝ խաղաղություն և բարեկեցություն»:
Նմանատիպ նյութեր
1452 դիտում
18:15 22-12-2015
Վարչապետ Հովիկ Աբրահամյանի շնորհավորական ուղերձը` էներգետիկի մասնագիտական օրվա առթիվ
1397 դիտում
14:51 27-03-2014
Հովիկ Աբրահամյանի շնորհավորական ուղերձը՝ Թատրոնի միջազգային օրվա առթիվ
1362 դիտում
22:23 17-11-2015
Վարչապետ Հովիկ Աբրահամյանի շնորհավորական ուղերձը Ուսանողության միջազգային օրվա կապակցությամբ
Այս բաժնից
955 դիտում
10:14 23-12-2024
Գործարկվել է Երևանի հանրային տրանսպորտի միասնական տոմսային համակարգի կայքը․ Ավինյան