211652_close_icon
views-count43250 դիտում article-date 23:17 30-12-2014

Երևանում տեղի ունեցած խոշոր ու աղմկահարույց վթարից հետո, բժիշկները հեռացրել են 21-ամյա երիտասարդի աչքը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության քննիչ Գրիգոր Թամոյանի կողմից նախապատրաստված նյութերի ընթացքում պարզվել է, որ դեկտեմբերի 18-ին Երևանում տեղի ունեցած խոշոր ավտովթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված 21-ամյա Կառլեն Ղազարյանը մեքենան վարել է առանց վարորդական իրավունքի, քանի որ նա վարորդական իրավունքի վկայական երբևիցե չի ունեցել: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է նաև, որ վթարի հետևանքով նրա աջ աչքը ամբողջովին վնասվել է և բժիշկների կողմից հեռացվել է: Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից [url=https://shamshyan.com/hy/article/2014/12/18/37472/]հայտնել էր[/url] ֆոտոլրագրողը, դեկտեմբերի 18-ին, խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Երևանում: Ժամը 01:00-ի սահմաններում Ճանապարհային ոստիկանության և ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոններ ահազանգ էր ստացվել, որ Հասրաթյան փողոցում ավտովթար է տեղի ունեցել: Նշված վայր էին ժամանել ՃՈ 1-ին սպայական գումարտակի 7-րդ դասակի աշխատակիցները՝ Նովել Աշրաֆյանի գլխավորությամբ: Ժամանել էր նաև ՀՀ ԱԻՆ ՓԾ թիվ 7 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով: Ժամանել էր նաև ՀՀ ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը՝ Քրիստինե Հովհաննիսյանի գլխավորությամբ: Պարզվել էր, որ Սեբաստիա-Լենինգրադյան փողոցների խաչմերուկից դեպի Հասրաթյան փողոցն ընկած ճանապարհահատվածում Վազ 2121 մակնիշի ավտոմեքենայի վարորդ, Երևան քաղաքի Սիլիկյան թաղամասի Սպենդիարյան կայարանի 611 տան բնակիչ, 21-ամյա Կառլեն Ղազարյանը իր վարած Վազ 2121 մակնիշի առանց համարանիշի ավտոմեքենայով բախվել էր ճանապարհի բետոնե եզրաքարերին, այնուհետև մոտ 10 մետր թռչելով՝ մեքենայով բախվել էր էլեկտրասյանը, իսկ հետո տապալել երթևեկությունը կարգավորող ցուցանակը և հայտնվել ճանապարհի մեջտեղում: Վթարի հետևանքով վարորդ Կ. Ղազարյանը ծայրահեղ ծանր վիճակով տեղափոխվել էր «Արմենիա» բժշկական կենտրոն: Ֆոտոլրագրողը հայտնել էր, որ նրան ավտոմեքենայից դուրս էին բերել քաղաքացիները և Երևանի 1-03 շտապ օգնության բրիգադի օպերատիվ գործողությունների արդյունքում նա տեղափոխվել էր հիվանդանոց: Լուսանկարները և տեսանյութը Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 49+
49+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր