Կանադացին հեռացրել է աչքը և փոխարենը մինի-տեսախցիկ տեղադրել. տեսանյութ
Կանադացի լրագրող և ռեժիսոր Ռոբ Սփենսը հեռացրել է աչքը և փոխարենը տեղադրել մինի-տեսախցիկ: Այս մասին հայտնում է ТАСС-ը:
Տղամարդն իրեն այժմ Eyeborg է կոչում:
Ռոբ Սփենսը 9 տարեկան հասակում դժբախտ պատահարի հետևանքով մասամբ կորցրել է տեսողությունը, ինչի հետևանքով նրա աջ աչքը կուրացել է: Սփենսը երկար տարիներ մտածում էր այն տեսախցիկով փոխարինելու գաղափարի շուրջ:
Կանադացու խոսքով՝ այժմ նա կարող է տեսանյութ նկարահանել կամ հարցազրույց վերցնել առանց նկարահանման անձնակազմի և տեխնիկայի օգնության: Նա նույնիսկ չունի որևէ սարքավորման կարիք, որի վրա տեսանյութ է ձայնագրվում: