211652_close_icon
views-count14769 դիտում article-date 21:24 30-12-2014

Պարզվել է Երևանում «Երևան Սիթի»-ի դիմաց վրաերթի հետևանքով մահացածի ինքնությունը. վարորդը մինչ այժմ որոնվում է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ոստիկանության Մալաթիա-Սեբաստիայի բաժնի աշխատակիցները, Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության աշխատակիցները ձեռնարկելով օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ պարզել են երեկ՝ դեկտեմբերի 29-ին , Երևանում Սեբաստիա փողոցում՝ «Երևան Սիթի»-ի դիմաց, վրաերթի հետևանքով մահացած քաղաքացու ինքնությունը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ մահացածը հանդիսանում է Երևան քաղաքի Օգանովի փողոցի բնակիչ, 76-ամյա Հրանտ Մարտիրոսյանը: Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից[url=https://shamshyan.com/hy/article/2014/12/29/38733/] հայտնել էր[/url] ֆոտոլրագրողը, դեկտեմբերի 29-ին, մահվան ելքով վրաերթ էր տեղի ունեցել Երևանում: Ժամը 07:10-ի սահմաններում Ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Սեբաստիա փողոցում՝ «Երևան Սիթի»-ի դիմաց, անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի էր ենթարկել հետիոտնին և, թողնելով անօգնական, դիմել փախուստի: Դեպքի վայր էին ժամանել ՃՈ 1-ին սպայական գումարտակի աշխատակիցները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Հայկազ Մաթևոսյանի գլխավորությամբ: Քննչական աշխատանքները ղեկավարել էին Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության հատկապես կարևոր գործերով քննիչ Դավիթ Մարտիրոսյանը, ում կողմից փաստի առթիվ հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քր.օր.-ի 242 հոդվածի 2-րդ մասի (Ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ) և 244 հոդվածի (Ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը թողնելը) հատկանիշներով: Ոստիկանությունն ու Երևանի քննչական վարչությունը ձեռնարկում էին օպերատիվ հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ մահացած տղամարդու ինքնությունը պարզելու, ինչպես նաև վրաերթը կատարած և փախուստի դիմած վարորդին և նրա տրանսպորտային միջոցը հայտնաբերելու ուղղությամբ: Հավաքվածները ֆոտոլրագրողին ասել էին, որ վրաերթի ենթարկվածը փողոցն անցնելիս է եղել հետիոտնի համար նախատեսված վայրից և մոտեցել էր «Երևան Սիթի»-ին, որտեղ ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը բարեգործական նպատակներով սննդամթերք էր տրամադրելու, և այդ ժամանակ ավտոմեքենան «զեբրայի» վրա վրաերթի էր ենթարկել հետիոտնին և շպրտելով տարել, գցել մյուս «զեբրայի» վրա: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 27+
27+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր