Փրկարարները բացել են փակ դուռը
Դեկտեմբերի 30-ին, ժամը 17.29-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Դանիել Վարուժան թաղամասի թիվ 9 շենքի բնակարաններից մեկի դռան փականը խափանվել է, ինչի հետևանքով բնակարան մուտք գործելը դարձել է անհնար. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր ժամանած հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը:
***
Դեկտեմբերի 30-ին, ժամը 16.49-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Ավան-Առինջ 1-ին միկրոշրջանի թիվ 4/2 շենքի բակում գտնվող ավտոտնակի դռան փականը խափանվել է, ինչի հետևանքով ներս մուտք գործելը դարձել է անհնար. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր ժամանած հրշեջ-փրկարարները բացել են ավտոտնակի դուռը: