211652_close_icon
views-count15387 դիտում article-date 19:00 30-12-2014

Խոշոր ավտովթար Նուբարաշենի բանտի խաչմերուկում. բախվել են Opel-ն ու Ford-ը. վերջինը գլխիվայր շրջվել է, կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ դեկտեմբերի 30-ին, Ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նուբարաշենի խճուղում՝ Նուբարաշենի բանտի խաչմերուկում, ժամը 16:00-ի սահմաններում ավտովթար է տեղի ունեցել: Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները: Պարզվել է, որ նշված հատվածում բախվել են Նուբարաշեն թաղամասի բնակիչներ՝ 64 ամյա Արկադի Մանգասարյանի վարած Opel մակնիշի 32 ՍՕ 436 համարանիշի և 26-ամյա Արթուր Ասիրյանի վարած Ford C-307 մակնիշի 31 ՍՏ 798 համարանիշի ավտոմեքենաները: Վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Էրեբունի բժշկական կենտրոն: Բախման հետևանքով Ford-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվել: Տեղում քննչական աշխատանքները ղեկավարում է Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության հատկապես կարևորագույն գործերով քննիչ Արմեն Ճանճապանյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Քննիչի հանձանարարականով մեքենաները տեղափոխվում են Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վիրավորների ինքնությունը: Լուսանկարները՝ Լևոն Ամիրզյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 36+
36+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր