12777 դիտում
16:11 28-08-2024
Ավտովթար՝ Երևանում. Նուբարաշենի խճուղում բախվել են «Ford Mustang»-ը, «Toyota Corolla»-ն ու «Mercedes»-ը. «Ford»-ը գլխիվայր շրջվել է. օպերատիվ են գործել պարեկները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ
Այսօր՝ օգոստոսի 28-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 12:50-ի սահմաններում Նուբարաշենի խճուղում բախվել են 41-ամյա Գեորգի Ղազարյանի վարած «Ford Mustang» մակնիշի, 43-ամյա Ռոման Մարգարյանի վարած «Mercedes» մակնիշի և 37-ամյա Սամվել Վաղարշակյանի վարած «Toyota Corolla» մակնիշի ավտոմեքենաները:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան, իսկ բախման հետևանքով «Ford Mustang»-ը գլխիվայր շրջվել և հայտնվել է ճանապարհի մեջտեղում:
Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի, գումարտակի հարամանատար Արմեն Գասպարյանի գլխավորությամբ:
Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Սուրեն Բալդրյանն ու Ազատ Խանգելդյանը:
Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում:
Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ «Mercedes»-ը եղել է կայանված:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 69+
69+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1828 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)