3483 դիտում
16:36 30-12-2014
Լաբրադոր շուն` Փրկարար ծառայության համար. լուսանկարներ
Դեկտեմբերի 30-ը ՏԿԱԻՆ փրկարար ծառայության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի (ՀՆՓԱԻԿ) կինոլոգիական ծառայության համար առանձնահատուկ օր էր: Փրկարար ծառայության համակարգում երկար տարիներ աշխատած Գեղամ Լալայանը կինոլոգիական ծառայությանը նվիրեց լաբրադոր ցեղատեսակի բարձրակարգ շուն:
Լաբրադոր ցեղատեսակի շներն ամենահայտնիներից են ամբողջ աշխարհում: Նրանք ունեն կանադական ծագում և ճանաչված են իրենց հեշտ վարժեցման և մեղմ բնավորության շնորհիվ: Կինոլոգիական ծառայությունը բարձրակարգ շան համար ապահովել է կեցության լավագույն պայմաններ: Շունն այժմ ութ ամսական է, շատ աշխույժ է և առույգ: Շունը ունի նաև հատուկ անձնագիր, որտեղ գրառումներ են արված շան առողջական վիճակի և կատարված պատվաստումների վերաբերյալ: ՀՆՓԱԻԿ կինոլոգները կպատրաստեն շանը որոնողափրկարարական աշխատանքներին օգնելու համար:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+
Նմանատիպ նյութեր
8072 դիտում
23:36 08-08-2024
Ջրվեժի տարածքում կորել 10-ամսական որձ լաբրադոր տեսակի շուն, տեղեկություն ունեցողներին խնդրում ենք արձագանքել
15433 դիտում
12:48 15-12-2018
Կորել է «Ալաբա» ցեղատեսակի շուն (չոբանի շուն). գտնողին խոստանում են դրամական պարգև. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
1051 դիտում
21:23 10-01-2025
Վեհափառի տնօրինությամբ Մայր Աթոռում նոր նշանակումներ են կատարվել
1405 դիտում
21:09 10-01-2025
Դավիթ Խուդաթյանն այցելել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտե
1216 դիտում
20:43 10-01-2025
Իրանի խորհրդարանական պատվիրակությունը կայցելի Հայաստան