Փրկարարները բացել են փակ դուռը
Դեկտեմբերի 30-ին, ժամը 10.18-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Բաշինջաղյան փողոցի 2-րդ նրբանցքի թիվ 10 շենքի բնակարաններից մեկի դռան փականը խափանվել է, քաղաքացիները մնացել են ներսում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր ժամանած հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը: