Փրկարարները բացել են փակ դուռը
Դեկտեմբերի 30-ին, ժամը 09.36-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Հալաբյան փողոցի թիվ 24 շենքի բնակարաններից մեկի դռան բանալին ներսում գտնվելու պատճառով բնակարան մուտք գործելը դարձել է անհնար. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր ժամանած հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը: