Փրկարարները բացել են փակ դուռը
Դեկտեմբերի 29-ին, ժամը 20.13-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Աճառյան փողոցի թիվ 24 շենքի բնակարաններից մեկի դռան փականը խափանվել է, բնակիչները մնացել են ներսում. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր մեկնած հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը:
***
Դեկտեմբերի 29-ին, ժամը 18.56-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Նոր Նորքի 8-րդ զանգվածի թիվ 25 շենքի բնակարաններից մեկի դռան բանալին ներսում գտնվելու պատճառով բնակարան մուտք գործելը դարձել է անհնարին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր մեկնած հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը: