Յուրա Մովսիսյանը առաջարկներ ունի Գերմանիայից և Անգլիայից. գործակալ
Հայաստանի հավաքականի և Մոսկվայի «Սպարտակ»-ի հարձակվող Յուրա Մովսիսյանի գործակալ Վալրի Հովհաննիսյանը մեկնաբանել է այն տեղեկությունը, ըստ որի հայ խաղացողի ծառայություններով [url=https://shamshyan.com/hy/article/2014/12/29/38814/]հետաքրքրված է «Հաննովեր 96»-ը:[/url]
«Ֆուտբոլիստի նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերում գերմանական և անգլիական ակումբները: Մոտ ապագայում ամեն ինչ պարզ կլինի:
Ներկայումս Յուրան խաղում է «Սպարտակ»-ում, վնասվածքից հետո անցկացրել է մի քանի հանդիպում և շարունակում է մարզավիճակ հավաքել: Բայց եթե շահավետ առաջարկ ստանանք, ապա կդիտարկենք այն»,- Championat.com կայքի թղթակցի հետ զրույցում նշել է Հովհաննիսյանը: