211652_close_icon
views-count7342 դիտում article-date 21:04 05-10-2016

Յուրա Մովսիսյանի գործակալ. Չգիտենք, թե ինչ անենք

Մոսկվայի «Սպարտակի» հարձակվող, ներկայումս վարձավճարով «Ռեալ Սոլթ-Լեյքում» հանդես եկող Յուրա Մովսիսյանի գործակալ Պատրիկ Մաքեյբը մեկնաբանել է հայ ֆուտբոլիստը հետագա անելիքները: «Կարծում եմ, որ ներկա պահին ամենաճիշտը սպասենք, թե ինչ կլինի հետո: Հասկանում ենք, որ այժմ «Սպարտակը» Ռուսաստանի առաջնությունում վատ չի հանդես գալիս, ակնհայտ է, որ նրանց մոտ ամեն ինչ առանց Յուրայի էլ է ստացվում: Նաև հասկանում ենք, որ նման հանգամանքներում նրանք կարող են Յուրայի ծառայությունների կարիքը չունենալ: Անկեղծ ասած, այժմ պատկերացում չունենք, թե ինչ անել հետո: Նախ պետք է բանակցություններ վարել «Սպարտակի» հետ», ասել է Մովսիսյանի գործակալը:

Նմանատիպ նյութեր