2045 դիտում
19:26 29-12-2014
Դատարանը հրապարակեց ամբաստանյալներ Գուլիևի եւ Ասկերովի գործով դատավճիռը. Artsakhpress.am
Այսօր՝ դեկտեմբերի 29-ին, ԼՂՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի կողմից հրապարակվել է այս տարվա հուլիսին Շահումյանի շրջանով ԼՂՀ պետական սահմանն ապօրինաբար հատած ադրբեջանական հետախուզական-դիվերսիոն խմբի երկու անդամների՝ ամբաստանյալներ Շահբազ Գուլիևի եւ Դիլհամ Ասկերովի գործով դատավճիռը:
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 29 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Դատավոր Անատոլի Թադևոսյանի հրապարակած դատավճռի համաձայն՝ Դիլհամ Ասկերովը դատապարտվել է ցմահ ազատազրկման՝ մեղավոր ճանաչվելով ԼՂՀ Քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածով՝ լրտեսության, 350-րդ հոդվածի 2-րդ մասով՝ առանց պատշաճ թույլտվության ԼՂՀ պահպանվող պետական սահմանը կազմակերպված խմբի կողմից հատելու, 245-րդ հոդվածի 3-րդ մասով՝ կազմակերպված խմբի կողմից ապօրինի կերպով հրազեն և ռազմամթերք կրելու, 129-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ մարդուն բացահայտ առևանգելու՝ կյանքի համար վտանգավոր բռնություն գործադրելով, 103-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ, 7-րդ և 14-րդ կետերով՝ սպանությունը՝ զուգորդված մարդուն առևանգելով, կազմակերպված խմբի կողմից, ազգային ատելության շարժառիթով։
Մանրամասներն՝ [url=http://artsakhpress.am/arm/news/10096/datarany-hraparakec-ambastanyalner-gulievi-ev-askerovi-gortsov-datavtchiry.html]այստեղ[/url]
Նմանատիպ նյութեր
10173 դիտում
17:09 10-03-2018
Ասկերովի և Գուլիևի մասին հայտարարությունն ադրբեջանական հերթական քաղաքական մուղամն է. Դավիթ Բաբայան
Այս բաժնից
1150 դիտում
23:42 21-12-2024
Այսօր Ադրբեջանն օկուպացրած Շուշի է տեղափոխել 191 ադրբեջանցու
4624 դիտում
23:09 21-12-2024
Այսօր հայազգի բարերար, վաստակավոր բժիշկ Մեծանուն հայի տեսակ Կառլեն Եսայանի ծննդյան 91֊րդ տարեդարձն է
1066 դիտում
22:24 21-12-2024
Ցնցված և վշտացած եմ․ Փաշինյանը գրառմամբ ցավակցել է Գերմանիային