3562 դիտում
13:46 14-11-2014
Ադրբեջանի «Ղարաբաղի ազատագրման կազմակերպության» անդամները դիվերսանտներ Գուլիևի և Ասկերովի համար հացադուլ են հայտարարել
Ադրբեջանի, այսպես կոչված, «Ղարաբաղի ազատագրման կազմակերպության» անդամները հացադուլ են հայտարարել՝ իրենց բողոքը հայտնելով ԼՂՀ տարածք դիվերսիոն-հետախուզական ներթափանցման փորձ կատարելու ժամանակ ձերբակալված Շահբազ Գուլիևի և Հասան Ասկերովի ճակատագրերի հանդեպ Ադրբեջանի իշխանությունների և միջազգային կառույցների անտարբերության համար, գրում է Vesti.az-ը:
Կազմակերպության տարածած հայտարարության մեջ կոչ է արվում Եվրամիությանը, Եվրախորհրդին, ՄԱԿ-ին, Կարմիր խաչի միջազգային կոմիտեին, Ադրբեջանի ղեկավարությանը, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին և միջազգային այլ կառույցներին Ասկերովին և Գուլիևին ազատելու ուղղությամբ քայլեր ձեռնարկել, իսկ ադրբեջանական իշխանություններին՝ անհապաղ «ռազմական լայնամասշտաբ գործողություններ սկսել՝ օկուպացված տարածքները վերադարձնելու համար»:
Նմանատիպ նյութեր
2075 դիտում
19:26 29-12-2014
Դատարանը հրապարակեց ամբաստանյալներ Գուլիևի եւ Ասկերովի գործով դատավճիռը. Artsakhpress.am
10212 դիտում
17:09 10-03-2018
Ասկերովի և Գուլիևի մասին հայտարարությունն ադրբեջանական հերթական քաղաքական մուղամն է. Դավիթ Բաբայան
Այս բաժնից
1285 դիտում
21:13 20-01-2025
Վաշինգտոնում մեկնարկել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությունը
1042 դիտում
20:49 20-01-2025
Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը չի մասնակցի Դոնալդ Թրամփի երդմնակալությանը
1030 դիտում
20:11 20-01-2025
Հութիները կսահմանափակեն Կարմիր ծովում նավերի վրա գրոհները