10215 դիտում
17:09 10-03-2018
Ասկերովի և Գուլիևի մասին հայտարարությունն ադրբեջանական հերթական քաղաքական մուղամն է. Դավիթ Բաբայան
Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանն անհեթեթություն է համարում Լեռնային Ղարաբաղում գտնվող Ադրբեջանի երկու քաղաքացիներին՝ Դիլհամ Ասկերովին և Շահբազ Գուլիևին «բարոյական և ֆիզիկական կտտանքների» ենթարկելու մասին լուրերը:
«[url=https://armenpress.am/arm/news/925618/askerovi-ev-gulievi-masin-haytararutyunn-adrbejanakan.html]Արմենպրես[/url]»-ի հետ զրույցում անդրադառնալով International Human Rights Defence Committee անունով կազմակերպության տարածած հայտարարությանը, թե Լեռնային Ղարաբաղի սահմանն ապօրինաբար հատած Դիլհամ Ասկերովը և Շահբազ Գուլիևը «բարոյական ու ֆիզիկական կտտանքների» են ենթարկվում, Դավիթ Բաբայանն ասաց. «Այդ կազմակերպության հայտարարությունն ուսումնասիրելուց պարզ է դառնում, որ այն գրվել է կամ Բաքվում, կամ Սումգայիթում, չի բացառվում նաև, որ այդ կազմակերպությունը գտնվում է Ադրբեջանում: Այդ հայտարարությունն ադրբեջանական հերթական քաղաքական մուղամն է, որն ադրբեջանցիները մատուցում են հանրությանը»:
Դավիթ Բաբայանի խոսքով, այդ հայտարարությունը ոչ այլ ինչ է, քան տեղեկատվական ահաբեկչություն: «Կարմիր խաչի միջազգային կոմիտեն պարբերաբար այցելում է Ասկերովին և Գուլիևին և հնարավորություն ունենում գնահատելու նրանց վիճակը: Նրանք երբևէ որևէ բռնության չեն ենթարկվել` ոչ ֆիզիկական և ոչ էլ բարոյական»,- ընդգծեց Արցախի նախագահի մամուլի խոսնակը:
Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր [url=https://armenpress.am/arm/news/925618/askerovi-ev-gulievi-masin-haytararutyunn-adrbejanakan.html]կայքում[/url]։
Նմանատիպ նյութեր
2075 դիտում
19:26 29-12-2014
Դատարանը հրապարակեց ամբաստանյալներ Գուլիևի եւ Ասկերովի գործով դատավճիռը. Artsakhpress.am
Այս բաժնից
1285 դիտում
21:13 20-01-2025
Վաշինգտոնում մեկնարկել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությունը
1045 դիտում
20:49 20-01-2025
Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը չի մասնակցի Դոնալդ Թրամփի երդմնակալությանը
1030 դիտում
20:11 20-01-2025
Հութիները կսահմանափակեն Կարմիր ծովում նավերի վրա գրոհները