Մամեդյարովը ԿԽՄԿ նախագահին պատմել է Գուլիևի և Ասկերովի, սակայն լռել Ադրբեջանում պահվող Բաղդասարյանի և Կարապետյանի մասին
Ժնև կատարած պաշտոնական այցի շրջանակներում Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը հանդիպել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի նախագահ Պետեր Մաուերի հետ։
APA–ի փոխանցմամբ՝ զրույցում անդրադարձ է կատարվել Մամեդյարովի կողմից Շահբազ Գուլիևին և Դիլհամ Ասկերովին ազատ արձակելու հնարավորության մասին։
Ադրբեջանի ԱԳ նախարարը փորձել է նրանց ներկայացնել որպես մոր գերեզմանի մոտ կալանավորված «անմեղ զոհերի»։ Սակայն, Ադրբեջանում պահվող հայ գերիներ Արսեն Բաղդասարյանի և հոգեկան խնդիրներ ունեցող Զավեն Կարապետյանի մասին ադրբջանցի նախարարը խոսք անգամ չի ասել։
[img]http://st0.shamshyan.com/editor/0209205001519808263565503.png[/img]