Բռնցքամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականի ավագ մարզիչ է նշանակվել Կարեն Աղամալյանը
Բռնցքամարտի Հայաստանի ֆեդերացիայի նախագահ Արթուր Գևորգյանի հրամանով բռնցքամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականի ավագ մարզիչ է նշանակվել Կարեն Աղամալյանը՝ փոխարինելով Վազգեն Բադալյանին: Կարեն Աղամալյանի հետ ռոտացիոն կարգով կնքվել է մեկ տարվա պայմանագիր, հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի
մամուլի ծառայությունը:
Կարեն Աղամալյանը ծնվել է 1958 թվականի դեկտեմբերի 7-ին:
1999 թվականին ստացել է ՀՀ վաստակավոր մարզչի կոչում:
2004- 2011 թվականներին եղել է բռնցքամարտի Հայաստանի մեծահասակների հավաքականի երկրորդ մարզիչ:
2012-2013 թվականներին գլխավորել է բռնցքամարտի Հայաստանի մեծահասակների հավաքականը:
Մարզչական գործունեությունում ցուցադրած արդյունքների համար 2014թ-ին ՀՀ նախագահի խողմից պարգևատրվել է «Երախտագիտության» մեդալով:
Կարեն Աղամալյանի սաներից 13-ը աշխարհի ու Եվրոպայի առաջնություններից Հայաստան են բերել տարբեր հարգի մեդալներ: Նրա սաներից են եղել Եվրոպայի կրկնակի չեմպիոն Ազատ Հովհաննիսյանը, Եվրոպայի արծաթե մեդեալակիրներ Ցոլակ Անանիկյանը , Մարատ Թովմասյանը , 2013 թվականի Եվրոպայի բրոնզե մեդալակիր Արամ Ավագյանը:
Բռնցքամարտի Հայաստանի ֆեդերացիան Կարեն Աղամալյանին բեղմնավոր ու արդյունավետ աշխատանք է մաղթում նաև երիտասարդական հավաքականի ավագ մարզչի պաշտոնում: