211652_close_icon
views-count1030 դիտում article-date 14:36 29-12-2014

Դիտողությանը պատասխանել է դանակահարությամբ

Դեկտեմբերի 27-ին, ժամը 16.50-ին, հիվանդանոցից ոստիկանության Կոտայքի բաժնում հաղորդում է ստացվել, որ թիակի շրջանում կտրած-ծակած վերքերով իրենց մոտ բուժօգնության է դիմել 1978 թ. ծնված Արման Հ.-ն և հայտնել, որ 4-րդ միկրոշրջանում իրեն դանակահարել են: Պարզվել է, որ նա նույն օրը, ժամը 16.00-ի սահմաններում, Աբովյան քաղաքի 4-րդ միկրոշրջանի թիվ 57 շենքի մոտ, բարձրաձայն հայհոյելու համար, դիտողություն է արել 1973 թ. ծնված Նժդեհ Դ.-ին, որը գրպանից հանել է դանակը և հարվածել: Ժամը 17.30-ին Նժդեհ Դ.-ն բերման է ենթարկվել բաժին: Տուժողին տրվել է դատաբժշկական փորձաքննության որոշում: Կատարվում է հետաքննություն: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր