Ջավախքի եկեղեցիներում կկատարվի նորապսակների օրհնության կարգ
Փետրվարի 13-ին՝ ժամը 17:00-ին, ինչպես Ախալքալաքի Սբ Խաչ եկեղեցում, այնպես էլ Ջավախքի բոլոր գործող եկեղեցիներում կկատարվի ժամերգություն և նորապսակների օրհնության կարգ:
Ջավախքի փոխանորդ Հայր Բաբկեն վարդապետ Սալբիյանի և Սբ Խաչ եկեղեցու խաչի կնքահոր ձեռամբ կվառվի Տեառնընդառաջի խարույկը: Բոլոր նորապսակները հրավիրվում են Ախալքալաքի Սբ Խաչ եկեղեցի:
Ամենայն հայոց Գարեգին Բ կաթողիկոսի տնօրինությամբ Տեառնընդառաջը հռչակվել է նորապսակների օրհնության օր:
Հայ Առաքելական Եկեղեցին ամեն տարի փետրվարի 14-ին՝ Քրիստոսի Սուրբ Ծննդյան օրվանից 40 օր հետո, նշում է քառասուն օրական մանուկ Հիսուսին տաճարին ընծայաբերելու տոնը՝ Տեառնընդառաջը։ Տեառնընդառաջի տոնակատարությունները սկսվում են փետրվարի 13-ի երեկոյան: