Փրկարարները բացել են փակ դուռը
Դեկտեմեբրի 28-ին, ժամը 10.36-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Տիգրան Մեծ փողոցի թիվ 101 շենքի բնակարաններից մեկի սենյակի դռան փականը խափանվել է, 3 տարեկան երեխան մնացել է ներսում. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրակարաների օգնությունը:
Դեպքի վայր ժամանած հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը: