211652_close_icon
views-count1181 դիտում article-date 18:35 27-12-2014

Կոտայքի մարզպետն ամփոփել է տարվա ցուցանիշները և հանդիպում ունեցել մարզաշխարհի ներկայացուցիչների հետ. տեսանյութ

ՀՀ Կոտայքի մարզպետ Ա. Հարությունյանը մարզպետարանում հրավիրված մամուլի ասուլիսի շրջանակներում ամփոփել է անցնող տարվա մարզային ցուցանիշները, ներկայացրել 2015 թվականի ընթացքում Կոտայքի մարզում նախատեսված ծրագրերն ու անելիքները: Մինչ մարզպետարանի գործունեության տարբեր ոլորտներին անդրադառնալը` ՀՀ Կոտայքի մարզպետ Ա. Հարությունյանն ամփոփել է մարզի սպորտային հաջողությունները, մարզաշխարհի մի շարք ներկայացուցիչների, ինչպես նաև Կյոկուշինկայ կարատեի ազգային ֆեդերացիայի սաներին հանձնել պատվոգրեր և համապատասխան խրախուսանքներ: Կոտայքի մարզպետը մարզաշխարհի ներկայացուցիչներին շնորհավորել է Ամանորի և Սուրբ ծննդյան տոների կապակցությամբ: Մարզպետն իր խոսքում կարևորել է մարզի սպորտային ձեռքբերումները և կրկին վերահաստատել մարզաշխարհի ներկայացուցիչների կողքին լինելու` իր պատրաստակամությունը: Ամփոփելով 2014-ի արդյունքները` Կոտայքի մարզպետը նշել է, որ տարվա ընթացքում հանգամանորեն վերլուծության են ենթարկվել մարզպետարանի գործունեության բոլոր ոլորտները, նախանշվել են համապատասխան բնագավառներում առաջնահերթություն ունեցող հիմնախնդիրներն ու մարզային գործընթացները հիմնականում կառուցվել են վերջիններիս հրատապ լուծումներ հաղորդելու գերակայություններով: Կոտայքի մարզպետարանի նախաձեռնությամբ մարզի բոլոր համայնքների ղեկավարների աշխատակազմերը, մարզային ենթակայության կրթական և առողջապահական հաստատություններն արդեն իսկ աշխատում են <> փաստաթղթաշրջանառության էլեկտրոնային համակարգով: Ա. Հարությունյանն ընդգծել է, որ էական աշխատանք է տարվել մարզպետարանի գործունեության հրապարակայնության ապահովման ուղղությամբ: Տարվա ընթացքում շարունակաբար իրականացվել են մարզպետարանի պաշտոնական կայքի տեղեկատվական համալրման աշխատանքները: Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի իրականացրած մոնիտորինգի շրջանակներում Կոտայքի մարզպետարանի պաշտոնական կայքն ապահովել է 96,6 % տեղեկատվության մատչելիության գործակից և ճանաչվել է լավագույնը ՀՀ մարզերի շարքում՝ գրավելով առաջին հորիզոնականը: Անցնող տարվա ընթացքում մեծացել է կայքից օգտվողների թիվը և նախորդ տարվա համեմատ հաճախումների ցուցանիշը ավելացել է 100 տոկոսով: Մարզպետն իր աշխատանքային գործունեության ընթացքում մեծ տեղ է հատկացրել մարզի համայնքներ, արտադրական ձեռնարկություններ, ուսումնական և առողջապահական կազմակերպություններ կատարած այցելություններին, որոնց ընթացքում ևս լուծումներ են տրվել տեղերում բարձրացված բազմաթիվ խնդիրների, ինչպես նաև քննարկվել են մի շարք հեռանկարային ծրագրեր: Զգալի աշխատանք է կատարվել համայնքների բյուջեների սեփական եկամուտների հավաքագրման ուղղությամբ և ըստ նախնական տվյալների համայնքների բյուջեների հողի հարկի, գույքահարկի, տեղական տուրքերի, հողի ու գույքի վարձակալական վարձավճարների եկամուտների պլանը կատարվելու է 100 և ավելի տոկոսով: Ավարտվող տարվա ընթացքում ՀՀ Կառավարության կողմից տրված շուրջ 774.6 մլն դրամի հասնող հատկացումների շրջանակներում հրատապ լուծումներ են ստացել մարզի համայնքներում առկա բազմաթիվ խնդիրներ: Ինչպես ՀՀ Կառավարության ֆինանսավորման, այնպես էլ այլ ներդրումների շնորհիվ իրականացվել են մարզային ամենատարբեր ենթակառուցվածքների գործունեության բարելավմանն ուղղված տարբեր ծրագրեր, որոնց արդյունքում հիմնանորոգվել են կրթական, մշակութային, առողջապահական ու մարզական հաստատություններ, միջհամայնքային և ներհամայնքային մի շարք ճանապարհահատվածներ, ոռոգման ու խմելու ջրատարներ և տեղի են ունեցել մարզային նշանակության այլ կարևորագույն գործընթացներ: Կոտայքի մարզում 2014թ. թողարկված արդյունաբերական արտադրանքի ծավալները նախորդ տարվա համեմատ աճել են շուրջ 5.3%-ով: Նախորդ տարվա համեմատ աճ է գրանցվել մշակող արդյունաբերության, էլեկտրաէներգիայի, սննդի, խմիչքների, կաշվե իրերի և հիմնային մետաղների արտադրության բնագավառներում: Անդրադառնալով գյուղատնտեսական տարվա վիճակագրությանը` Կոտայքի մարզպետը նշել է, որ 2014 թվականին մարզում կատարվել է 6144 հա աշնանացանի ցանք, որը նախորդ տարվա համեմատ ավել է 430 հա-ով: Ընթացիկ տարում հիմնական գյուղատնտեսական մշակաբույսերի համախառն արտադրանքը կազմել է` հացահատիկ-27550 տոննա, միջին բերք-23.8 ց/ հա, նախորդ տարվա 26161 տոննա հացահատիկի և 22.1 ց/հա միջին բերքի նկատմամբ: Արտադրվել է կարտոֆիլ` 16782 տոննա, բանջարեղեն` 22418 տոննա, պտուղ` 14164 տոննա: Նախորդ տարվանից ավել է արտադրվել 431 տոննա կարտոֆիլ, 116 տոննա բանջարեղեն, իսկ պտղի համախառն բերքը պակասել է 5173 տոննայով, որը հիմնականում պայմանավորված է վաղ գարնանային ցրտահարությունով / մարտի 31- ից ապրիլի 2-ը/: Մարզում գործում են մարզպետարանի ենթակայության 91 կրթական հաստատություններ: , որոնցից 59-ը` միջնակարգ հանրակրթական, 31-ը` հիմնական, 1-ը` հատուկ /օժանդակ/ և ԿԳ նախարարության ենթակայության 11 ավագ դպրոց, 2 կրթահամալիր, 6 քոլեջ և 5 արհեստագործական ուսումնարան: Մարզում գործում են նաև 1 մասնավոր դպրոց և 1 ոչ պետական ուսումնական հաստատություն: 2014-2015 ուսումնական տարում մարզային ենթակայության ուսումնական հաստատություններում կոմպլեկտավորվել է 1368 դասարան, որտեղ սովորում են 28506 աշակերտներ: Մարզի պետական հանրակրթական ուսումնական հաստատություններում աշխատում են շուրջ 2348 ուսուցիչներ, շուրջ 214 վարչական և 969 ուսումնաօժանդակ անձնակազմի աշխատողներ: Խոսելով առողջապահության բնագավառի աշխատանքների մասին` մարզի ղեկավարը նշել է, որ ոլորտում գործում են 40 ընկերություններ: 100 տոկոս պետական բաժնեմաս ունեն 35 բուժ. հաստատություններ` 4 բժշկական կենտրոն / Հրազդան, Աբովյան, Չարենցավան, Նաիրի/, 1 ծննդատուն /Աբովյան/, 1 քաղաքային պոլիկլինիկա /Նոր Հաճըն/, 1 մարզային արյան բանկ /Հրազդան/, 2 առողջության կենտրոն /Գառնի, Արգել/, 26 առողջության առաջնային պահպանման հաստատություններ: 5 ընկերությունների բաժնետոմսերը սեփականության իրավունքով անհատույց հանձնվել են համայնքներին։ Առողջապահական համակարգում աշխատողների թիվը 2014 թվականին կազմել է շուրջ 1652, որոնցից բժիշկները՝ 399 , միջին բուժանձնակազմը՝ 786: Մարզպետարանն իրականացրել է նաև սոցիալական ուղղվածության բազմաբնույթ ծրագրեր. ըստ որի, ՀՀ պետական բյուջեով հաշվետու տարում մարզպետարանին հատկացված ֆինանսական միջոցներից շուրջ 20 մլն. դրամ, ՀՀ Կոտայքի մարզպետի համապատասխան որոշումներով, տրամադրվել է մարզի 1344 սոցիալապես անապահով ընտանիքների, որից 670-ը զոհված, անհայտ կորած և հաշմանդամ դարձաց ազատամարտիկների ընտանիքներին, 121-ը Հայրենական Մեծ պատերազմի վետերաններին: Պատասխանելով լրագրողների կողմից տրվող հարցերին մարզպետ Արամ Հարությունյանն անդրադարձ է կատարել նաև մարզպետարանի գործունեության այլ ոլորտներում ևս գրանցված հիմնական ցուցանիշներին և նշել, որ մարզային աշխատանքների տարեկան ամփոփիչ տվյալներն ու հաջորդ տարվա ծրագրերը տեղադրվելու են մարզպետարանի պաշտոնական կայքում:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր