211652_close_icon
views-count1015 դիտում article-date 18:35 27-02-2024

Կարեն Գիլոյանը մարզական կոչումներ է հանձնել մարզաշխարհի մի շարք ներկայացուցիչների

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում այսօր մարզական կոչումներ են շնորհվել մարզաշխարհի մի շարք ներկայացուցիչների: Մարզիկներին կոչումները հանձնել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը:

ՀՀ սպորտի վարպետի կոչմանն արժանացել են բռնցքամարտիկներ Հեղինե Պետրոսյանը, Սամվել Սիրամարգյանը, Գոռ Հովհաննիսյանը, Անդրանիկ Մարտիրոսյանը, Վաղարշակ Քեյանը, Արգիշտի Հակոբյանը, Առնո Դարչինյանը, Ալբերտ Հարությունյանը, Էրիկ Առստամյանը, Արեն Խառատյանը, Արման Միսկարյանը, Գոռ Ազիզյանը, Յուրա Բաբլումյանը, հունահռոմեական ոճի ըմբիշներ Արշակ Գեղամյանը, Պետրոս Աշկարյանը, սամբիստներ Վազգեն Մարգարյանը, Արսեն Հայրապետյանը, Մհեր Օհանյանը, սուսերամարտիկներ Անահիտ Նավասարդյանը, Կարեն Հակոբյանը, Գրիգոր Մնացականյանը, Հայկ Սահակյանը, լողորդներ Միլանյա Գունկոն, Գոռ Գրիգորյանը, Ժորա Կարապետյանը, Էրիկ Հովհաննիսյանը, թենիսիստներ Էմմա Վարդանյանը, Սյուզաննա Մուրադյանը, պաուերլիֆտինգ մարզաձևը ներկայացնող Գոռ Հովհաննիսյանը, ինչպես նաև թիավարող Սիմոն Սիմոնյանը:

ՀՀ միջազգային կարգի սպորտի վարպետի կոչումը լրացրել են հունահռոմեական ոճի ըմբիշներ Յուրիկ Հովեյանը, Գասպար Տերտերյանը, բռնցքամարտիկներ Էլլադա Քոչարյանը, Ռուսլան Ասլիկյանը, սամբիստներ Նարեկ Դալլաքյանը, Բորիս Շատվերյանը, Ավետիք Պողոսյանը, Վահրամ Գրիգորյանը, Սարգիս Վարդանյանը, նետաձիգ Անդրեյ Հովհաննիսյանը և պարածանրորդ Խորեն Ծատուրյանը:

ԿԳՄՍ նախարարի տեղակալը շնորհավորել է մարզիկներին և շնորհակալություն հայտնել մեր երկրի պատիվը բարձր պահելու համար:

«Շնորհավորում եմ բոլորիդ այս բարձր կոչումները ստանալու առթիվ: Սա ձեր քրտնաջան մարզումների և նվիրված աշխատանքի արդյունքն է: Շատ կարևոր գործ եք կատարում, ինչը ոգևորում և հավատ է ներշնչում մարդկանց: Ձեր հաղթանակները մեր երկրի համար շատ կարևոր են, քանի որ յուրաքանչյուր հաղթանակ օգնում է առավել ուժեղ դարձնել Հայաստանը: Մարզական հաղթանակները ևս մեկ ապացույցն են այն բանի, որ երկիրը կարող է առաջ գնալ և ապագա ունենալ: Կառավարությունն էլ իր հերթին անում է ամեն ինչ, որպեսզի ձեր արդյունքներն ավելի լավը դառնան, իսկ դուք ավելի գնահատված լինեք»,- ասել է Կարեն Գիլոյանը:

Նախարարի տեղակալը շնորհակալություն է հայտնել նաև մարզիչներին քրտնաջան ու անձնվեր աշխատանքի համար:

Նմանատիպ նյութեր