8168 դիտում
15:20 27-12-2014
Երևանի ՃՈ պետի ամանորյա ուղերձը՝ երևանցիներին
Երևանի ՃՈ պետ Արսեն Արշակյանը գալիք Ամանորի և Սուրբ Ծնունդի կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել, որում ասվում է.
«Հարգելի հայրենակիցներ, սիրելի ընկերներ: Շնորհավորում եմ Ձեր գալիք Ամանորն ու Սուրբ Ծնունդը: Մաղթում եմ առողջություն, երջանկություն, սեր, ներդաշնակություն: Թող 2015 թ. իղձերի իրականացման, անձնական կյանքում և ստեղծագործական ոլորտում առավել մեծ բարձունքներ նվաճելու տարի լինի: Թող մշտապես խաղաղությունը թևածի Հայոց լեռնաշխարհում:
Շնորհավորում եմ մեր պետականության սահմանների անվտանգությունն ապահովող զինվորներին, սպաներին, նրանց ընտանիքներին: Խաղաղ և անփորձանք ծառայություն եմ մաղթում շարքային զինվորին, սպայական անձնակազմին: Շնորհավորում եմ ու անփորձանք ծառայություն մաղթում իմ գործընկերներին, ովքեր աշխատելու են նաև տոնական օրերին: Ընտանեկան ջերմություն ու երջանկություն եմ մաղթում մեր հայրենակիցներին: Իմ ամենամեծ ցանկությունն է, որ ոչ միայն տոնական օրերին, այլև ողջ տարին ձեր տրամադրությունը փչացնող պատճառ չլինի:
Թույլ տվեք մեկ անգամ ևս խնդրանքով, կոչով դիմել վարորդներին` հատկապես տոնական օրերին ավտոտրանսպորտային միջոցները վարել սթափ վիճակում, չգերազանցել արագությունը, պահպանել երթևեկության կանոնները:
Մի փչացրեք ձեր, ձեր ընտանիքի անդամների և ուրիշների տոնը: Ճանպարհային ոստիկանությունը զգուշացնում է, որ շատ խիստ է լինելու անսթափ վիճակում ղեկին գտնվող վարորդների նկատմամբ:
Անփորձանք երթևեկություն եմ մաղթում բոլորին: Կրկին անգամ շնորհավորում եմ գալիք Ամանորի ու Սուրբ Ծննդյան առիթով»:
Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի
Նմանատիպ նյութեր
4064 դիտում
14:50 29-12-2018
Պիտի լինենք զգոն և համախմբված. ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի ամանորյա շնորհավորական ուղերձը
1189 դիտում
15:15 29-12-2014
Երբ երազանքներն իրականանում են. Երևանի քաղաքապետի նախաձեռնությունը՝ փոքրիկ երևանցիներին. ֆոտոշարք
Այս բաժնից
706 դիտում
13:15 11-01-2025
Արցախցի 10 ընտանիք հյուրընկալվել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, ստացել նվերներ
967 դիտում
12:19 11-01-2025
Հանրապետությունում շարունակվում է հարավ-արևմուտքից տաք օդային հոսանքների ներհոսքը
811 դիտում
11:29 11-01-2025
Հայաստանը դիտարկում է Մինսկի խումբը լուծարելու հարցով ԵԱՀԿ դիմելու հնարավորությունը