211652_close_icon

Ռոնալդինյոն «Կերետարո» է ժամանել երեք շաբաթ ուշացումով

views-count1306 դիտում article-date 14:15 27-12-2014
Մեքսիկական «Կերետարո» ակումբի բրազիլացի կիսապաշտպան Ռոնալդինյոն արձակուրդներից հետո թիմի մարզաբազա է ժամանել երեք շաբաթ ուշացումով: Նախկինում մեքսիկական ակումբի նախագահը հայտարարել էր, որ եթե Ռոնալդինյոն ուրբաթ օրը չվեարադառնա ակումբ, ապա կարող է հեռացվել թիմից: Տեղական լրատվամիջոցների տվյալներով՝ բրազիլացուն հարկ կլինի «Կերետարո»-ի ղեկավարությանը բացատրություն տալ իր ուշացման համար: Հիշեցնենք, որ 2002 թվականի աշխարհի չեմպիոնը մեքսիկական ակումբ էր տեղափոխվել ընթացիկ տարվա սեպտեմբերին: Իր նոր թիմի կազմում լեգենդար բրազիլացին 9 խաղ է անցկացրել և 3 գոլ է խփել:

Նմանատիպ նյութեր